ՀՀ «ՄԽԻԹԱՐ
ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ 7-րդ դասարան
Կենսաբանություն առարկայի ծրագիր Առարկայի ուսուցման նպատակը, ընդհանուր և կոնկրետ դասարանում լուծվող խնդիրները
Կենսաբանությունն ուսումնասիրում է Երկրի ողջ կյանքի բազմազանությունը`բույսերի, կենդանիների, սնկերի, մանրէների, մարդու, բջջի կառուցվածքային և կենսագործունեության առանձնահատկությունները: «Կենսաբանություն» առարկայի ուսուցման նպատակն է. • ծանոթացնել կենդանիների բազմազանությանը, կենսագործունեության առանձնահատկություններին, • ձևավորել և զարգացնել գիտելիքներ կենդանի - բնություն կապի, փոխներգործության մասին, • ուսուցանել գիտելիքներ մարդու օրգան–համակարգային կառուցվածքի և ֆունկցիաների, ինչպես
նաև
սպառնացող հիվանդությունների մասին, • ընդլայնել գիտելիքներն առողջ ապրելակերպի կանոնների, վնասակար սովորություններից զերծ մնալու (ծխել, ալկոհոլ, թմրանյութեր), վնասվածքների դեպքում
առաջին
օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, • ուսուցանել և զարգացնել կարողություններ և հմտություններ ընդհանուր կենսաբանության մասին` կյանքի
ծագման, կենդանի օրգանիզմների բջջային կառուցվածքի, ժառանգականության օրինաչափության, նյութերի և էներգիայի փոխանակության մասին, • սովորողի մեջ սերմանել խելամիտ և հարգալից վերաբերմունք բնական միջավայրի նկատմամբ, նպաստել
էկոլոգիական դաստիարակության և էկոլոգիական խնդիրների լուծմանը, ձևավորել • կապ հաստատել բնագիտական այլ առարկանների հետ` իրականացնելով միջառարկայական փորձեր • իրականացնել օտար
լեզուների կիրառումը`բնագիտական նյութերի թարգմանության ընթացքում: • ծանոթացնել կիրառական կենսաբանության ճյուղերի հետ` հատկապես ՀՀ- ում • ստեղծել
ուսումնական նյութեր Կրթությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու և մատուցված նյութը սովորողի սեփականությունը դարձնելու նպատակով, կիրառվում են բազմաթիվ լաբորատոր - գործնական աշխատանքներ`շրջապատող միջավայրում գտնվող կենդանի օրգանիզմների զննում,դիտարկում, մանրադիտակային հետազոտում, ուսումնական ճամփորդությունների կազմակերպում:
Թեմատիկ պլան - 7 – րդ
դասարան (34ժամ, շաբաթական 1 ժամ) Դասընթացի նպատակն
է
ուսուցանել հմտություններ և կարողություններ կենդանի օրգանիզմների կառուցվածքի, կեսագործնեության առանձնահատկությունների, շրջապատող բնության հետ փոխհարաբերությունների մասին:
Դասընթացի
նպատակն է ուսուցանել հմտություններ և կարողություններ կենդանի օրգանիզմների
կառուցվածքի,կեսագործնեության առանձնահատկությունների, շրջապատող բնության
հետ փոխհարաբերությունների մասին:
N
|
Թեմա
|
Գործնական
աշխատանք
|
Համակար•չային
առաջադրանք
|
Ժամերի
քանակ
|
1.
|
Ներածություն
– կենդանի համակարգեր,կյանքի
կազմավորվածության մակարդակներ:
|
1.Կենդանիների
և բույսերի հավաքածուների, կաղապարվածքների ցուցադրում:
2.Տեղանքի
որոշ բույսերի և կենդանիների ծանոթացում
|
ԳտնելՀայաստանիԿարմիր
գրքում ընդգրկված բույսերի ցանկը
|
1ժամ
|
2.
|
Նախակորիզավորների
թագավորություն:
1.Ընդհանուր
բնութագիրը,
ծագումը
2.Բակտերիաների
կառուցվածքը
3.Նախակորիզավորների
դերը բնական համակեցություններում և մարդու կյանքում:
|
Կաթնաթթվային
բակտրիաների օգտագործումը սննդային արդյունաբերության մեջ`
1.Կաթի
թթվեցում արտաքին միջավայրում եղած բակտերիաների շնորհիվ
2.կաթի
թթվեցում մածնի միջոցով
3.բանջարեղենի
թթվեցում
4.գինուց
քացախի ստացում
|
1.Համացանցից ներբեռնել
նախակորիզավորներիկառուցվածքի, առաջացրած հիվանդությունների մասին
տեղեկություններ:Նյութը ցուցադրել և քննարկել դասարանում:
|
3ժամ
|
3.
|
Սնկերի
թագավորություն:
1.Ընդհանուր
բնութագիրը,ծագումը,
միաբջիջ և բազմաբջիջ սնկերի կառուցվածքը:
2.Սնկերի
հիմնական խմբերը` մակաբույծ և օգտակար սնկեր3.Սնկերի
օգտագործումը
սննդի և մանրէակենսա բանական
արդյունաբերության մեջ:
|
1.Մանրադիտակով
դիտել բորբոսասնկերի և խմորասնկերի կառուցվածքը,
2.դիտարկել
և քննարկել գլխարկավոր սնկերի
պտղամարմնի և սնկամարմնի կառուցվածքը:
3.ապացուցել,
որ խմորասնկերը
շնչում են
4.խմորրիչի
միջոցով խմորի պատրաստում և հացի թխում
|
1.թունավոր
և օգտակար սնկերի նմանությունները և
տարբերությունները
2.օգտագործման
ոլորտները
|
2
ժամ
|
4.
|
Բույսերի
թա•ավորություն – Ստորակարգ բույսերի ենթաթագավորություն
- ջրիմուռների,
քարաքոսների
ընդհանուր բնութագիրը,կառուցվածքային
առանձնահատ
կությունները,դերը
բնության մեջ և գործնական
նշանակությունը:
|
1. շրջակա միջավայրի(Սևանալիճ, ջրամբարներ)
ջրիմուռների մանրադիտակային կառուցվածքի ուսումնասիրում
2. հերբարիումենրի դիտում
|
1.էլեկտրոնային
տեսաֆիլմերի պատրաստում,ցուցադրում և քննարկում:
2.ջրիմուռների
օ•տա•ործումը չինացիների կողմից
3.Կատարած
աշխատանքի լուսաբանում, նյութի տեղադրում կայքում
|
2
ժամ
|
5.
|
Բարձրակարգ
բույսերի ենթաթագավորություն:
1.Սպորավոր
բույսեր:
2.Մամուռների,
ձիաձետերի,պտերանմանների կառուցվածքային առանձնահատկությունները,
տարածվածությունները և դերը բնության
մեջ:
3.Սերմավոր
բույսեր:Մերկասերմերի և ծածկասերմերի կառուցվածքը, առանձնահատկությունները
|
1.սպորանգիումի
ուսումնասիրում
2.մամուռների
ուսումնասիրում
3.
արմատի, տերևի, ցողունի ուսումնասիրումշրջակամիջավայրի բույսերի օրինակով
4.ինքնուրույն
կատարել հետևություններ տերևի, արմատի կառուցվածքի և ֆունկցիաների վերաբերյալ
5.ծաղկի
կառուցվածքի ուսումնասիրումշրջակա միջավայրի բույսերի օրինակով
6.ինքնուրույն
նկարա•րել բարձրակարգ և ստորակարգ
բույսերի տարբերությունները
7.սերմերի
շաքիլների ուսումնասիրում
8.դիտարկել
տարբեր սերմերի ծլման պայմանները`թթվածին, ջուր, հող,լույսից
9.արմատային
ճնշում, ջրի հոսքի ուղղությունը բույսերում
|
ուսումնական
ճամփորդություն բուսաբանական այգի`բնության
գրկում
ուսումնասիրել սոճու արական և իգական կոների,
սերմերի,
փոշեհատիկների
կառուցվածքը և պատրաստել նյութ
|
5ժամ
|
6.
|
Կենդանիների
թագավորություն:
Նախակեդանիների
ենթաթագավորություն:Ընդհանուր բնութագիրը,
դասակարգումը,
|
Երեխաների
հետ միասին պատրաստել խոտի թուրմից պատրաստուկ և մանրադիտակով դիտել հողաթափիկ
ինֆուզորիայի տեղաշարժը և կառուցվախքը
|
տեսաֆիլմերի
ցուցադրում:
|
1
ժամ
|
7.
|
Բազմաբջիջների
ենթաթա•ավորություն:
Ընդհանուր
բնութագիրը,
կենսա•ործնեության և կառուցվածքի առանձնահատկությունները:
Աղեխորշավորների
տիպ:Բազմազանությունը, կառուցվածքի,կենսագործնեության,բազմացման
առանձնահատկությունները:
|
Մանրապատրաստուկ ների,ուսումնասիրում:
|
1.էլեկտրոնային տեսաֆիլմերի
պատրաստում,ցուցադրում և քննարկում:
|
1
ժամ
|
8.
|
Կլոր
և տափակ որդերի տիպ:Ընդհանուր բնութա•իրը: Մակաբույծ որդերից առաջացող
հիվանդություները և դրանցից զերծ մնալու միջոցները:
|
1.ֆորմալինային
պրեպարատների ցուցադրում և քննարկում:
|
Մակաբույծ
որդերի առաջացրած հիվանդությունների մասին տեղեկություններ և նրանց կանխարգելման
միջոցները
|
1
ժամ
|
9.
|
Օղակավոր
որդերի տիպ:Ընդհանուր բնութագիրը,ծագումը,դերը
բնության մեջ և մարդու կյանքում:
|
Կենդանի
անձրևաորդի արտաքին կառուցվածքի, կենսագործունեության և առանձնահատկությունների
ուսումնասիրում:
|
1
ժամ
|
|
10.
|
Փափկամարմիների
տիպ:
Կառուցվածքի,կենսա•ործունեության
առանձնահատկությունները,դերը բնության մեջ և մարդու կյանքում:
|
Կենդանի
խխունջի արտաքին կառուցվածքի, կենսագործունեության և առանձնահատկությունների
ուսումնասիրում:
|
Փափկամարմինների
օգտագործումը սննդի մեջ
|
1
ժամ
|
11.
|
Հոդվածոտանիների
տիպ:
Կառուցվածքի,կենսագործ նեության
առանձնահատկությունները,դերը բնության մեջ և մարդու կյանքում:Շերամապահությունը
և մեղվաբուծությունը Հայաստանում (արարատյան որդան կարմիր):
|
1.Խեցգետնի
ուսումնասիրումը,
2.սարդի
ուսումնասիրումը,
3.միջատների
ուսումնասիրումը և համեմատումը:
|
1.Պատրաստել
նյութ մեղվաբուծության, 2.շերամապահության վերաբերյալ
|
2
ժամ
|
12.
|
Քորդվորների տիպ: Ընդհանուր բնութագիրը
կենսագործնեության
և կառուցվածքի առանձնահատկությունները:Նշտարիկի կառուցվածքը և կենսագործնեությունը:
|
Նշտարիկի պատրաստուկ իմանրադիտակային ուսումնասիրումը
|
1
ժամ
|
|
13.
|
Վերնադաս
ձկներ:Կռճիկային ևոսկրային ձկների դասեր:
1.Կառուցվածքի,կենսա•ործնեության
առանձնահատկությունները,դերը բնության մեջ և մարդու կյանքում:
2.Հայաստանում
հանդիպող ձկները և դրանց պահպանությունը:
|
Կենդանի
ձկան օրինակով ուսումնասիրել արտաքին և ներքին կառուցվածքը, տեղաշարժման
առանձնահատկությունները:
|
1.ֆիլմերի,
դրվագների
ցուցադրում:
2.Հայաստանում
հանդիպող ձկերը,
3.ՀՀ
կարմիր գրքում հայտնված տեսակները
4.Ձկնիկը,
որին խնամում եմ ես
|
2
ժամ
|
14.
|
Երկկենցաղների
դաս:
Կառուցվածքը,կենսա•ործնեության
առանձնահատկությունները, դերը բնության մեջ և մարդու կյանքում:
|
1.Ուսումնական ճամփորդություն` << էկզոտիկ կենդանիներ>>
|
Հայաստանում
հանդիպող երկկենցաղները և դրանց պահպանությունը:
|
1
ժամ
|
15.
|
Սողուների
դաս:
Թեփուկավորներ
, կոկորդիլոսներ: Ընդհանուր բնութա•իրը,ծա•ումը, կառուցվածքային և
կենսա•ործունեության առանձնահատկությունները:
|
1.Ուսումնական
ճամփորդություն`կենդանաբանական այգի
2.Ուսումնական
ճամփորդություն` ԵՊՀ
|
Կատարածճամփորդության
լուսաբանում կայքում
|
2
ժամ
|
16.
|
Թռչուների
դաս:
1.Ընդհանուր
բնութագիրը,
ծագումը,
բազմացումը և զարգացումը, կենսագործնեության
առանձնահատկությունները, դերը
բնության մեջ և մարդու կյանքում:
2.Հայաստանում
հանդիպող թռչունները և դրանց պահպանությունը:
|
1.Կենդանի
թռչունի ուսումնասիրություն
2.Թռչունների կմախքի և արտաքին կառուցվածքի
ուսումնասիրում:
3.ուսումնական
ճամփորդություն արգելոց
4.Ուսումնական
ճամփորդություն` ԵՊՀ
|
1.Իմ
սիրելի թռչունը
2.Տեսաֆիլմերի
ցուցադրում:
|
3ժամ
|
17.
|
Կաթնասունների
դաս:
1.Կառուցվածքը,կենսագործնեության
առանձնահատկությունները, դերը բնության մեջ և մարդու կյանքում:
2.Հայաստանում հազվադեպ հանդիպող
տեսակների պահպանման միջոցառումներ:
|
1.Կաթնասունների
կմախքի ուսումնասիրություն
2.
ուսումնական ճամփորդություն արգելոց
3.Կթահամալիրի
կենդանաբանական լաբորատորիա
|
1.Կաթնասունը,
որին խնամում եմ ես
2.Կարմիր
գրքում հայտնված կաթնասունները
|
3ժամ
|
18.
|
Վիրու
սների թագավորություն:
1.
Կառուցվածքը,կենսագործունեության
առանձնահատկությունները:
2.Վիրուսները
որպես մարդու վտանգավոր
հիվանդությունների հարուցիչներ:
|
Նոր հայտնաբերված վիրուսների մասին
տեսանյութերի պատրաստում:
|
2
ժամ
|
ՏՀՏ-ների
օգտագործում: Հաշվի առնելով սովորողների նախասիրությունները, դասավանդողի կողմից, , ընտրվում են տարբեր թեմաներ, նյութեր, , համացանցից նոր
նյութերի հայթայթում և քննարկում, տեսանյութերի ցուցադրում, բանավեճերի, վիկտորինաների, մրցույթների, խաղերի
կազմակերպում:
Այսպիսով, սովորողը ստանում է կայուն գիտելիք` հիմնված
իր
իսկ
կատարած
փորձերի
և
դիտարկումների վրա:
Կատարած
հետազոտությունների, դիտարկումների, փորձերի, ուսումնական ճանփորդությունների վերաբերյալ պատրաստվում են նյութեր, որոցինց
լավագույները տեղադրվում են կրթահամալիրի կայքում:
Նախատեսված թեմաները էլեկտրոնային փոստով տրամադրվում են սովորողներին: Յուրաքանչյուր տեքստին կցված են համապատասխան թեստերը, որոնք
սովորողը պետք է լրացնի նյութը պատրաստելուց հետո ` ստացած ինֆորմացիան ամրապնդելու նպատակով: Նյութերը հետ են ուղարկվում դասավանդողին` ստուգելու համար կամ քննարկվում են դասարանում:
Դասավանդողի և սովորողի կողմից օգտագործվող թվային միջոցները և դրանց գործածման ոլորտները
1. Էլեկտրոնային գրատախտակ - պրոյեկտոր • ֆիլմերի, ուսումնական նյութերի դիտում,ներկայացում,քննարկում • Ուսումնական խաղեր • Smart Notebook,Power Point ծրագրով
պատրաստած դասերի դիտում, օգտագործում, քննարկում
2. Էլեկտրոնային գրիչներ • Թեթտերի կատարում • Վիկտորինաների պատրաստում և կատարում
3. Թվային
ֆոտոխցիկ- տեսախցիկ • Նյութերին կցվող
լուսանկարների համար • Ուսումնական ճամբորդությունների,հասարակական նախագծերի հաշվետվության համար • Ֆիլմերի,տեսահոլովակների պատրաստում
4. Անհատական նութբուք-նեթբուք • Առցանց
աշխատանքի իրականացում դասարանում և տանը
Ուսումնական օրացույց
Ուսումնական օրացույցով որոշված բոլոր միջոցառումներին սովորողների և դասավանդողների մասնակցության համար նյութերի, փորձերի, նախագծերի պատրաստումը և իրականացումը խրախուսվում է տարբեր մրցանակներով` ուսումնա – հետազոտոկան ճամփորդություններ, ճամբարներ, ՏՏ-գործիքներ դրամական վաուչերներ, (որոնք օգտագործվում են նոր ՏՀՏ-ներ ձեռք բերելու համար):Նախատեսված միջոցառումներն և սովորողների, դասավանդողների կատարվող աշխատանքները`
1.Նախագծային առաջադրանքների ստեղծում և կատարում,սովորողների կատարած աշխատանքի ստուգում
2. Հանրակրթական Դիջիտեք 2015- տեսաֆիլմերի, հոլովակների պատրաստում
3. Հեղինակային մանկավարժության ամենամյա հոկտեմբերյան-հոդվածներ, ուսումնահետազոտական աշխատանքներ
4. Մխիթար
Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը – մրցաշարերի մասնակցություն
9. Զատկական ծսին մասնակվություն`ածիկների ցանում, ձևավորում
10.Հեղինակային մանկավարժության ամենամյա մայիսյան մեդիահավաք - բաց դասերին
մասնակցությունը,ինչպես
նաև
որպես
փորձագետ այլ դասերին հանդես գալը`դասալսում և լուսաբանում, հոդվածներ, նյութեր
Դասարանում և տանը ուսումնական պարապմունքի, ինքնակրթության կազմակերպման
Դասարանական աշխատանքը առավել արդյունավետ իրականացվում է մրցակցության մթնոլորտի ստեղծման շնորհիվ, որը
սովորողներին համախմբելու, կոլեկիվ գործելու լավագույն մեթոդ է : Դասարանը բաժանվում է խմբերի և յուրաքանչյուրին տրվում է համապատասխան հանձնարարություն ` հաշվի առնելով տվյալ խմբի հետաքրքրությունը և կարողությունները: Մեկը մյուսին գերազանցելու, բարձր
գնահատականի արժանանալու նպատակով սովորողները ավելի հաճույքով են աշխատում և դասարանում ստեղծվում է գործնական, աշխույժ մթնոլորտ: Շատ օգտակար են տարբեր կայքերի միջոցով խաղերի և վարժությունների առցանց կատարումները:
Սովորողներին նաև տրվում է ուսումնական կայքերի հղումների ցանկ, որոնցից
օգտվելով սովորողը զբաղվում է ինքնակրթությամբ`ստանում է որևէ տնային առաջադրանք և ինքնուրույն պատրաստում նյութ, որը հետագայում ներկայացվում,բացատրվում է դասարանում:
Գնահատում
Գնահատումը կարվում է 10 բալանոց համակարգով
. • Ինքնուրույն կատարած ուսումնական նյութեր
• Միջոցառումներին մասնակցություն
• Մեդիաօլիմպիադային մասնակցություն
• Ուսումնա-հասարակական աշխատանքներին մասնակցություն
• Կայքում տեղադրված նյութեր
1. Валова В. Д.., Основы экологии, Москва ,
2005г.
2. Кемп П., К., Апмс.Введении в биологию. Москва,
1998г.
3. Захаров В. Б., В.И. Сонин. Биология.Многообразия живих организмов. Учеб. Для 7 кл.общеобразоват. учер. Москва Дрофа, 2004г
4. Захаров В. Б., В.И. Сонин. Общая биология. Учеб. Для 10 кл.общеобразоват. учер. Москва Дрофа, 2004г
5. Захаров В. Б., В.И. Сонин. Общая биология. Учеб. Для 9 кл.общеобразоват. учер. Москва Просвещение,
2003г
1 6. biola.narod.ru/interes.html
8. muzey-factov.ru/tag/biology
No comments:
Post a Comment