Friday, June 26, 2015

Ամառային ուսումնական նախագիծ-նյութերի փաթեթ

 Ամառային արձակուրդներին, անկասկած մեր սեբաստացիները կկազմակերպեն յուրահատոււկ, անսովոր հանգիստ `գյուղերում, այլ քաղաքներում,լողափներում: Որպես ամառային ուսումնական նախագիծ` առաջարկում եմ « Իմաստուն բնությունը մեր աչքերով » նախագիծը: Հանգստանում ենք հետազոտելով և  սովորելով...



Նախագծի նպատակն է
* Հարցազրույցների, ռադիոհաղորդումների, ֆիլմերի, ֆոտոշարքերի տեսքով, հետաքրքիր ուսումնական նյութերից մեդիափաթեթի պատրաստում,
* Նյութերի տեղադրում բլոգներում, կրթահամալիրի կայքում և ենթակայքերում
* Առաջացնել սեր և հոգատարություն կենդանիների, բույսերի նկատմամբ

Նախագծի ընթացքը
1. Տվյալ տարածքում բնակվող կենդանիների տեսակները`ինչով է պայմանավորված հենց այդ տեսակների տարածվածությունը
* Հետևել կենդանիների վարքգծին`ինչ վայրերում են բույն հյուսում,
* Ինչ <<շինանյութ>> են օտագործում բույն պատրաստելու համար
* Ինչպես են խնամում ձագերին, ինչպես են տեղափոխում մի վայրից մյուսը
* Ինչ հատկանիշներով են տարբերվում նորածին ձագուկները հասուն ձևերից,զարգացման որ շրջանում որ օրգաններն են առաջանում
* Ինչ կենսաբանական նշանակություն ունի զարգացման ընթացքում կերպարանափոխությունը` հասուն և նորածին ձևերի տարբերությունը /օրինակ`գորտը և շերեփուկը, թիթեռը և հարսնյակը և այլն/
2.Տվյալ տարածքի բույսերի տեսակները` ինչով է պայմանավորված հենց այդ տեսակների տարածվածությունը
* Բույսերից ինչ ավանդական դեղատոմսեր են պատրաստում և օտագործում այդ տարածքի բնակիչները
* Շատ հին ժամանակներից մարդիկ տեղումների մասին պատկերացում կազմել են հետևյալ կերպ`եթե երկինքը ամպամած է, բայց խատուտիկի ծաղկիկները բացված են, ուրմն անձրև չի սպասվում, իսկ եթե օրը արևոտ է ու պարզ, բայց խատուտիկի ծաղիկները փակված են ,ապա անձրևը անխուսափելի է : Տարբեր տեղեկատվական աղբյուրներից, գյուղի տարեցներից հավաքել նման տեղեկություններ բույսերի և կենդանիների մասին
Նախագծի արդյունքը
* Ճանաչել իրենց շրջապատող բույսերն և կեդանիները, հավաքել տեղեկություններ տվյալ բույսերից տարբեր դեղատոմսեր պատրաստելու մասին
* Ճանաչել իրենց շրջապատող կեդանիները, ինչպես տարբերել թունավոր տեսակներին, ինչպես պաշտպանվել, և ինչպես կատարել առաջին օգնություն խայթոցների դեպքում:
Նախագծի նպատակն է
* Հարցազրույցների, ռադիոհաղորդումների, ֆիլմերի, ֆոտոշարքերի տեսքով, հետաքրքիր ուսումնական նյութերից մեդիափաթեթի պատրաստում,
* Նյութերի տեղադրում բլոգներում, կրթահամալիրի կայքում և ենթակայքերում
* Առաջացնել սեր և հոգատարություն կենդանիների, բույսերի նկատմամբ

No comments:

Post a Comment