«Բնագիտություն» առարկայական ծրագիր


  1. «Բնագիտություն» առարկայի ուսուցման նպատակը.
            Բնագիտությունը 6 դասարաններում բնության մեջ  մարմինների և երևույթների վերաբերյալ պարզագույն  գիտելիքների ստացումն է, նոր կարողությունների և հմտությունների զարգացումը: Այն ներառում է գիտելիքներ էկոլոգիայից, ֆիզիկական աշխարհագրությունից, կենսաբանությունից, ֆիզիկայից, աստղագիտությունից, քիմիայից: Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է  բնապահպանական աշխատանքների, հայրենագիտական ճամփորդությունների, բույսերի և կենդանիների խնամքի ձևով և լաբորատորիայում, փորձի հիման վրա, աստղացուցարանում, ասղադիտարանում:
Այս դասընթացն առավել կարևոր է որպես նախապատրաստություն բնագիտության մեթոդի հետ ծանոթացման և միջին ու ավագ դպրոցներում բնագիտական առարկաների ինքնուրույն ուսումնասիրության համար: Հետևաբար դասընթացի հիմնական խնդիրը սովորողներին բնության ուսումնասիրության գիտական մեթոդներին ծանոթացնելն է: Սովորողը ծանոթանում է բնապահպանական խնդիրների, շրջակա միջավայրի պահպանման անհրաժեշտության, մարդ-բնություն փոխհարաբերության, էներգիայի և ռեսուրսների խնայողաբար օգտագործման հետ, պարզ փորձերի միջոցով իր ուշադրությունը կենտրոնացնում այս կամ այն երևույթի վրա, ձևավորում հարցեր տալու սովորություն, բնության և բնական երևույթների նկատմամբ ուշադրություն, փորձարարական և բնապահպանական աշխատանքի նախնական հմտություններ։ Բնագիտական աշխատանքի արդյունքում զարգանում են նրա ուսումնական ընդհանուր կարողությունները, հմտությունները՝ տրամաբանություն, հետևողականություն,  ուսումնական աշխատանքը մինչև վերջ հասցնելու համառություն, ինքնուրույն վերլուծելու, եզրակացություններ անելու, համագործակցային ունակություններ, ինքնուրույն «հայտնագործություններ» կատարելու ձգտում: 


6-րդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա.
  • դիտել և նկարագրել երևույթը,
  • կարողանալ չափել հիմնական ֆիզիկական մեծությունները (երկարություն, զանգված, ժամանակ, և այլն), հասկանալ դրանց անհրաժեշտությունը, իմանալ դրանց չափման միավորները և նրանց միջև եղած կապերը
  • երևույթի վերաբերյալ կատարել հարցադրումներ,
  • բնության երևույթների դիտումների արդյունքների բացատրության համար ինքնուրույն հիպոթեզներ առաջադրել,
  • փորձի արդյունքներն իր գիտելիքների և կարողությունների սահմանում ներկայացնե
  • նախնական պատկերացումներ ֆիզիկական մեծությունների վերաբերյալ,
  • փորձեր կատարելու պարզագույն հմտություններ,
  • փորձերից սեփական եզրակացություններ անելու հմտություններ,
  • նախնական գիտելիքներ տիեզերքի, Երկիր մոլորակի, դրա կառուցվածքի կառուցվածքի, մայրցամաքների և օվկիանոսների մասին։

  1. Ուսումնական միջավայր.
Քանի որ  բնագիտությունը  հիմնականում ուսումնասիրվում է փորձերի միջոցով, անհրաժեշտ է.
  • բակ-պարտեզ, ջերմոց, թռչունների, կենդանիների բներ,
  • կահավորված լաբորատորիա,
  • աստղացուցարան, աստղադիտակ,
  • համացանցին միացված էլեկտրոնային գրատախտակ,
  • թվային ֆոտոխցիկ,
  • տեսախցիկ,
  • էլեկտրոնային ռեսուրս,
  • բնագիտական և գիտահանրամատչելի գրականություն


  • 3.Սովորողի ուսումնական գործունեության ձևերըդրանց հիմնական բովանդակությունըկազմակերպումը
Ծրագիրը հիմնվում է դիտարկումների, փորձերի, հետազոտությունների, ինքնուրույն ուսումնասիրությունների, եզրահանգումների, նոր խնդիրների առաջադրման վրա: Սովորողը ուսուցչի օգնությամբ կամ առանց նրա, յուրացնում է տեսական նյութերը՝ օգտագործելով ՏՀՏ միջոցներ, կատարում է  փորձեր, գործնական աշխատանքներ, որոնք ձևակերպում է էլեկտրոնային եղանակով, մասնակցում է ուսումնական ճամփորդություններին: Դասերը ավելի բովանդակալից դարձնելու նպատակով ուսումնառությունը ուղեկցվում է համապատասխան թեմաների կինոդիտումներով,  աստղադիտակով դիտումներով, աստղացուցարան,  թանգարաններ և ցուցահանդեսներ այցելելություններով, հայրենագիտական ճամփորդություններով:
Հիմնական գործունեությունը սովորողը իրականացնում է դասի ժամանակ:
Տանը սովորողը զբաղվում է ինքնակրթությամբ, իր ցանկությամբ  կատարում է իր՝ որպես լրացուցիչ կրթություն ընտրած տնային աշխատանքը, կարդում գիտահանրամատչելի գրականություն:
Անհատապես կամ փոքր խմբով սովորողը կատարում է հետազոտական աշխատանք, մասնակցում է  տարբեր մրցույթների:
Հատուկ կարիքներով սովորողները, ըստ իրենց կարիքի,  ներառվում են խմբային աշխատանքների մեջ:


Գրականություն
  • Ֆ. Լևի «Ինչից է ամեն ինչը»
  • Ф. Рабиза «Опыты без приборов»
  • М. Гершензон «Головоломки профессора Головоломкина»
  • Gardner «Amusing experiments»
  • Էլեկտրոնային ռեսուրսներ












Մարիամ Մանսուրյան  1, 2
Անի Ջանոյան       1,2
Էրիկ Թելունց  1
Արման Մարտիրոսյան 1

No comments:

Post a Comment