Tuesday, September 24, 2013

«Նոր ուսուցողական միջավայր» ցուցադրության նախագիծ

«Նոր ուսուցողական միջավայր» ցուցադրության նախագիծ
Կրթահամալիրը, իրականացնելով ուսուցման  հետազոտական, նախագծային մեթոդը, որդեգրել է բարեփոխման, վերակառուցման, կատարելագործման  ուղղին:
2013թ  սեպտեմբերի  մեկից  կենսաբանության  դասաժամերին   նախատեսված էր իրականացնել   բազմաթիվ նախագծեր, որոնց կատարմանը խոչընդոտում էին առկա պայմանները
  •  Լաբորատորիայի թույլ լուսավորությունը – պահանջկոտ բույսերի բազմացման պրոցեսը  շատ դանդաղ էր ընթանում
  •   Փոքր տարածքը
  •  Նորաբնակ կենդանիների համար հարմարավետ անկյան բացակայությունը

Այդ խոչընդոտը արագ կերպով ստացավ իր լուծումը`ևս մեկ պատ քանդվեց:Արդյունքում ընդարձակվեց բուսաբանության սրահի լաբորատոր հատվածը:
Ի՞նչ  նոր  հնարավորություններ է բացում մեր առջև նորաստեղծ, ընդարձակ, լուսավոր  ուսումանական միջավայրը, փորձենք ներկայացնել .
  •    Առանց դժվարության տեղավորվում է ամբողջ դասարանը, աշխատում` բաժանվելով խմբերի, որը շատ կարևոր և անհրաժեշտ պայման է նախագծի խմբային աշխատանքի համար
  •       Առանձնացվել է հարմարավետ անկյուն մեր կենդանիների համա
  •    Հնարավոր է կատարել տարբեր փորձր , որոնք պահանջում են համապատասխան լուսավորություն  և ջերմություն

ա/  հավելյալ արմատների առաջացումը
բ/տերևների կողմից ջրի գոլորշիացում

գ/բազմացումը պալարներով
դ/բազմացումը տերևների կտրոններով`բեգոնիա, մանուշակ, կալանխոե:

Թվարկված փորձերը  արդեն  դրված են, սովորողները հետևում են փորձերի ընթացքին, կատարում համապատասխան գրառումներ, կազմում գրաֆիկներ, պատրաստում ուսումնական նյութեր: Փորձերը նախագծի մասնակիցները կներկայացնեն հեղինակային կրթական ծրագրերի աշնանային բաց հավաքի ժամանակ`սիրով սպասում ենք բոլոր նրանց, ում հետաքրքրում է մեր ուսումնական միջավայրը և ծրագիրը:




No comments:

Post a Comment