Friday, June 27, 2014

Հաջողություններ, ձեռքբերումներ




Անցավ ևս մեկ ուսումնական տարի , որը լի էր հաջողություններով, ձեռքբերումներով, նախաձեռնություններով և  դրանցից բխող դժվարություններով:
Ուսումնական տարին սկսվեց նոր, թափանցիկ միջավայրում,նոր ուսումնական մեթոդով` նախագծերով, որի արդյունքում մի խումբ սովորողների հետ ստեղծեցինք էլեկտրոնային ուսումնական փաթեթ,ինչն ի դեպ համարում եմ իմ առաջին ձեռքբերումը:Այդ փաթեթը տեղադրված է Միջին դպրոցի ֆեյսբուքյան էջում, սովորողների և իմ բլոգներում, հասանելի է նաև այլ դպրոցների սաների համար: 
Իմ և իմ սովորողների ձեռքբերումն եմ համարում նաև Մարմարյա սրահի կանաչապատման նախագծի իրականացումը, որը արժանացավ Էկոտուր 2014-ի գլխավոր մրցանակին: 
Կրտսեր դպրոցի իմ գործընկերներ՝ Տաթև Աբրահամյանի և Զարինե Պապոյանի, ձեռքբերմումն եմ համարում  տղայիս քննություններից   20 ական  միավորներ ստանալը :
Չեմ կարող չնշել Մարթա Ասատրյանի կազմակերպած Էկոտուրը 2014-ամենամյա ստուգատեսը , որն իրոք իրականացվեց բարձր մակարդակով:
Կրթահամալիրի ձեռքբերմումն եմ համարում բոլոր ստուգատեսների և պլեներների իրականացումը:


No comments:

Post a Comment